28 մայիսի 2018 - 14:30 AMT
Սասուն Միքայելյանը հերքել է մարզպետ դառնալու լուրերը

Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը Սարդարապատում լրագրողների հետ զրույցում հերքել է շրջանառվող լուրերը, թե ինքը կարող է դառնալ Կոտայքի մարզպետ:

«Ես կմնամ Ազգային ժողովում: Ծրագրեր կան, մենք պետք է հասնենք նրան, որ առաջիկա ընտրությունները նորմալ անցնեն»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:

Իսկ ՀՀ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն իր հերթին նշել է, որ արատավոր սովորույթներին վերջ է տրվելու:

«Իմ հարազատներն ու ընկերներն արտոնյալ վիճակում չեն լինելու: Կառավարությունում և կառավարությանը կից մարմիններում չեն լինի ինչ-որ մեկի հովանավորությամբ նշանակված պաշտոնյաներ»,-ասել է նա:

Ինչպես նշել է Սանասարյանը, ՀՀ Պետական վերահսկողական ծառայությունն իր ստուգումները սկսելու է բուհերից:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ ՔՊ վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը կդառնա Կոտայքի մարզպետ: Կոտայքի մարզպետն այժմ Կարապետ Գուլոյանն է, նա ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի փեսան է: ՝