Վրաստանյան մամուլում շրջանառվող տեղեկությունը, որ Երևան-Թբիլիսի-Բաթումի երթուղին կսպասարկի արագընթաց էլեկտրագնացք, չի համապատասխանում իրականությանը: GeorgianReport.info-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Վարդան Ալոյանը:
«Ամեն տարվա հունիսի 15-ից իր աշխատանքն է սկսում Երևան-Թբիլիսի-Բաթումի երթուղին սպասարկող №202/201 «Արմենիա» ֆիրմային գնացքը: Նոր արագընթաց գնացք չի լինելու այդ երթուղում: Պաշտոնական հաղորդագրությունը թյուրիմացության մեջ է գցել ընթերցողին»,— պարզաբանել է Ալոյանը՝ անդրադառնալով «Վրացական երկաթուղի» ընկերության պաշտոնական կայքի տարածած տեղեկատվությանը:
Ալոյանը հայտնել է նաև, որ մինչև հունիսի 15-ը աշխատում է գնացք մինչև Թբիլիսի, իսկ հանգստյան շրջանի սկզբից մինչև հոկտեմբերի 15-ն աշխատելու է մինչև Բաթումի: