Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը որոշել է հեռանալ իսպանական ակումբից հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի պայմանագրի երկարացման հետ կապված խնդիրների պատճառով:
Զիդանին մտահոգում է Ռոնալդուի և հարձակվող Գարեթ Բեյլի ապագայի հետ կապված անորոշությունը, գրում է Lenta.ru-ն AS-ի վրա հղումով:
Մարզիչը նաև տարաձայնություններ ունի ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ տրանսֆերային քաղաքականության հարցում, գրում է պարբերականը: Պերեսը մտադիր էր ձեռք բերել «Ատլետիկի» դարպասապահ Քեպ Արիսաբալագին, մինչդեռ Զիդանը հայտարարել է, որ աջակցում է գործող դարպասապահ Քեյլոր Նավասին: Բացի այդ, «Ռեալի» նախագահը հակադրվել է Զիդանին՝ պնդելով, որ հարկավոր է գնել Ռոբերտ Լևանդովսկուն և Նեյմարին:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Զիդանը հեռանում է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնից: «Ես որոշում եմ կայացրել, որ չեմ շարունակելու աշխատանքս այդ պաշտոնում հաջորդ խաղաշրջանում: Անհրաժեշտ է, որ թիմը հետագայում ևս հաղթի, իսկ դրա համար փոփոխություններ են հարկավոր»,-ասել է Զիդանը:
Զիդանը զբաղեցնում էր «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնը վերջին 2,5 տարին: Այդ ընթացքում թիմը ֆրանսիացի մասնագետի հետ 3 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի առաջնությունում, 2 աշխարհի ակումբային առաջնությունում, ՈՒԵՖԱ-ի 2 Սուպերգավաթում և Իսպանիայի Սուպերգավաթի մրցաշարում՝ ընդհանուր առմամբ 9 մրցանակ նվաճելով: