2 հունիսի 2018 - 14:25 AMT
Օդեսայի շրջանում կօծեն XV դարի հայկական եկեղեցու զանգերը

Հունիսի 3-ին Ուկրաինայի Օդեսայի շրջանի Բելգորոդ Դնեստրովսկում տեղի կունենա միջնադարի հայկական Սուրբ Աստվածամոր եկեղեցու զանգերի օծման արարողությունը:

Ինչպես հայտնել են Ուկրաինայի հայերի միության պատմամշակութային ժառանգության հարցերի կոմիտեից, միջոցառմանը կմասնակցի քաղաքապետ Ալլա Գինակը, Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոս Հայկ Ղուլյանը, հոգևորականների ներկայացուցիչներ և քաղաքի հյուրեր: Օծման կարգը կկատարի ՀԱԵ Ուկրաինայի թեմի առաջնորդ եպիսկոպոս Մարկոս Հովհաննիսյանը, գրում է AnalitikaUA.net-ը:

Սուրբ Աստվածամոր XV դարի հայկական եկեղեցին Արևելյան Եվրոպայի հնագույն հայկական եկեղեցիներից է:

Եկեղեցին հայ համայնքին է փոխանցվել 2012-ի դեկտեմբերին, որից հետո անմիջապես սկսվեցին վերականգնման աշխատանքները Ֆելիքս Պետրոսյանի մեկենասությամբ:

.