2 հունիսի 2018 - 15:19 AMT
Իրանի քաղաքացին հատել է Արցախի սահմանը

Արցախի Հանրապետության Գլխավոր դատախազությունից հունիսի 1-ին ոստիկանության Հադրութի շրջանային բաժին ստացվել են նյութեր այն մասին, որ Արցախի սահմանն Իրանի քաղաքացի է հատել:

2018թ. մայիսի 18-ին ժամը 19:00-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության Համադան քաղաքի բնակիչ՝ 1988 թ. ծնված Հասան Ղոլանի Սայաթ Ալին, Իրանի տարածքից առանց սահմանված փաստաթղթերի, Արաքս գետով անցնող կամրջով հատել է Արցախի Հանրապետության պետական սահմանը, հայտնել է Արցախի Հանրապետության ոստիկանության լրատվական բաժինը:

Նույն օրը ժամը 20:00-ի սահմաններում Հասան Ղոլանի Սայաթ Ալին սահմանապահների կողմից հայտնաբերվել է Հադրութի շրջանի «Խուդաֆերին» կոչվող տեղամասում և բերման է ենթարկվել ԱՀ ԱԱԾ: