9 հունիսի 2018 - 16:02 AMT
Հրավառություն՝ աղջկա «սիրտը գրավելու համար». Արձանագրություն է կազմվել

Հունիսի 9-ին, ժամը 00:20-ին, ՀՀ ոստիկանության Մասիսի բաժին մի քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ քաղաքի 3-րդ թաղամասում հրավառություն է: Այս մասին հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը:

Ահազանգով մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հրավառությունը կատարել է Մասիս քաղաքի բնակիչ Տ. Մ.-ն, որը բացատրություն է տվել, որ հրավառությունը կատարել է իր հավանած աղջկա «սիրտը գրավելու» համար: Վերջինս հրավիրվել է ոստիկանության Մասիսի բաժին:

Կազմվել է համապատասխան արձանագրություն:

Ավելի վաղ, կառավարության հունիսի 8-ի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել էր ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին լուծել սահմանված ժամից ուշ հրավառություն անելու խնդիրը: