11 հունիսի 2018 - 14:09 AMT
ՀՀ ՔԿ պետ Աղվան Հովսեփյանը հրաժարական կտա

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը կոմիտեի աշխատակազմի հետ հանդիպման ընթացքում հայտնել է, որ հրաժարական ներկայացնելու որոշում է կայացրել: Այս մասին հայտնում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը:

«Ես որոշել եմ այսօր հրաժարական տալ: Ուզում էի դրա մասին տեղեկացնել բոլորիդ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր-բոլոր նրանց, ում հետ 45 տարի աշխատել եմ իրավական համակարգում: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ. մենք միասին մոտ 4 տարի աշխատանքային ճանապարհ ենք անցել», - ասել է նա:

Աղվան Հովսեփյանն 1986 թվականից մասնագիտական գործունեություն է ծավալել Հայաստանի դատախազության համակարգում, որտեղ պաշտոնավարել է մինչև 2013 թվականը։ Այդ տարիների ընթացքում 3 անգամ նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազ։

Նույն թվականին նշանակվել Միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողովի նախագահ, իսկ ՀՀ Նախագահի 2014 թվականի հուլիսի 18-ի հրամանագրով նշանակվել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ: