13 հունիսի 2018 - 11:50 AMT
Տաքսիստները կարող են ազատվել պետտուրքի չվճարման համար տույժերից

Մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումներ իրականացնելու իրավունք ունեցող անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք, ինչպես նաև տրանսպորտի բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնող մյուս սուբյեկտներն ազատվում են պետական տուրքի չվճարման համար տույժ վճարելու արտականությունից: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հունիսի 15-ի նիստի օրակարգում:

Նշվում է, որ այս դրույթը տարածվում է նաև մինչև օրենքի ուժի մեջ մտնելը պետական տուրքի չվճարման համար տույժի վճարման պարտականություն ունեցող անձանց վրա, իսկ արդեն վճարված տույժի գումարները անձի դիմումի հիման վրա կարող են հաշվանցվել մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումների կազմակերպան լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման պարտավորությունների հաշվին:

«Լիցենզավորման օրենքում» փոփոխություններով առաջարկվում է նաև տրանսպորտի բնագավառում օրենքով սահմանված դեպքերում առանց լիցենզայի գործունեություն իրականացնելու դեպքերի կանխագելման նպատակով խստացվել վարչական պատասխանատվությունը` նախատեսված տուգանքը սահմանելով նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

«Խնդիրը նրանում է, որ նշված իրավախախտման համար սահմանված տուգանքների չափերը փոքր լինելու պատճառով արդյունավետ չեն: Նախատեսվող իրավակարգավորումը հնարավոր իրավախախտներին հնարավորություն կտա օրենքի խախտման և ֆինանսական օգուտ ստանալու հնարավորությունների միջև ընտրություն կատարելիս խուսափել օրենքը խախտելու գայթակղությունից», - նշվում է հիմնավորման մեջ: