ՀՀ կառավարությունը մտադիր է Հայաստանում սպանդանոցային մորթի անցնելու ժամկետը 2018 թվականի հուլիսի 1-ից 2019 թվականի հունվարի 1-ը տեղափոխել: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:
Նշվում է, որն Երևան քաղաքի և ՀՀ մարզերի տեղական արտադրության սպանդանոցային ծագման մթերք իրացնող հանրային սննդի օբյեկտներում, առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում պետք է վերամշակել , իրացնել, վաճառել, մատակարարել բացառապես սպանդանոցում կենդանիների սպանդից գոյացած կենդանական ծագման մթերք և կենդանական ծագման հումք:
«Հայաստանի տարածքում սպանդանոցային մորթի գործընթացի լիարժեք կազմակերպման, ինչպես նաև սպանդանոցների համաչափ տեղաբաշխումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է ստեղծել նոր սպանդանոցներ: Կենդանիների սպանդի կիրառման ժամկետների որոշումը պայմանավորված է նոր սպանդանոցների ստեղծմամբ», - նշվում է հիմնավորման մեջ:
Ներկայումս սպանդանոցները գտնվում են կառուցման կամ վերակառուցման փուլում և աշխատանքները հնարավոր կլինի ավարտին հասցնել մոտ չորս ամսվա ընթացքում:
Ավելի վաղ, ՀՀ կառավարությունըՀայաստանի Հանրապետությունում սպանդանոցային մորթի անցման որոշում էր ընդունել, համաձայն որի այն պետք է ուժի մեջ մտներ 2018 թվականի հուլիսի 1-ից: