15 հունիսի 2018 - 13:20 AMT
Փաշինյան. Անընդունելի է, որ քրեածին տարրերը պղծեն թավշյա հեղափոխության խորհրդանիշները

Անընդունելի է, որ քրեածին տարրերը պղծեն սիրո և համերաշխության հեղափոխության խորհրդանիշները և հեղափոխության անունը օգտագործեն մաֆիոզ պատերազմներում: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով հունիսի 14-ին Էջմիածնում տեղի ունեցած ցույցերին, որոնց մասնակիցները պահանջում են Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականը:

«Թույլ չենք տա»,-ասվում է վարչապետի գրառման մեջ:

Էջմիածնում հանրահավաքի կազմակերպիչն է քրեական հեղինակություն համարվող և Դոն Պիպո մականունով հայտնի Արթուր Ասատրյանը և նրա կողմնակիցները, որոնք օգտագործել են ապրիլյան հեղափոխության խորհրդանիշները։Կարեն ԳրիգորյանըԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր,գեներալ Մանվել Գրիգորյանի որդին է: