18 հունիսի 2018 - 09:56 AMT
Մանվել Գրիգորյանի որդին հրաժարական է տվել Էջմիածնի քաղաքապետի պաշտոնից

ՀՀԿ խմբակցության անդամ Մանվել Գրիգորյանի որդի Կարեն Գրիգորյանը հրաժարական է տվել Էջմիածնի քաղաքապետի պաշտոնից։

Հրաժարականի մասին նա հայտնել է հունիսի լույս 18-ի գիշերը։ Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է, որ թողնում է պաշտոնն իր կամքով։

Հուլիսի 17-ի երեկոյան ԱԱԾ-ն հրապարակել է Մանվել Գրիգորյանին պատկանող առանձնատանն ու ամառանոցում խուզարկության տեսագրությունը․ անթիվ զենք-զինամթերքից բացի, առգրավվել է հսկայական քանակի բանակին պատկանող գույք ու սնունդ, ապրիլյան պատերազմի ժամանակ դպրոցականների, եկեղեցու ու քաղաքացիների կողմից բանակ ուղարկած օգնություն, որն օգտագործվել էր Գրիգորյանի կենդանիներին կերակրելու համար։