18 հունիսի 2018 - 15:45 AMT
ԱԱԾ տնօրենը բնապահպաններին կոչ է արել «տեր կանգնել» Գրիգորյանի կենդանիներին

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյան բնապահպաններին կոչ է արել հոգալ ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի առանձնատան տարածքում գտնվող արջերին ու առյուծներին կերի հարցերը:

Հունիսի 17-ի երեկոյան ԱԱԾ-ն հրապարակել է Մանվել Գրիգորյանին պատկանող առանձնատանն ու ամառանոցում խուզարկության տեսագրությունը, որտեղ մեծ քանակությամբ զենք-զինամթերքից բացի, առգրավվել է հսկայական քանակի բանակին պատկանող գույք ու սնունդ: Այդ սնունդով նա կերակրել է իր առանձնատան տարածքում պահվող արջերին և առյուծներին:

Ավելի վաղ, Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է:

Հունիսի 19-ին տեղի կունենա ԱԺ արտահերթ նիստ, որի ընթացքում կքննարկվի ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի միջնորդագիրը: