27 հունիսի 2018 - 12:28 AMT
Պետդեպ. Bell 412 ուղղաթիռները հավաստագրված են որպես քաղաքացիական, արտահանման լիցենզիա անհրաժեշտ չէ

Bell 412 ուղղաթիռները ապրանքային վկայագրով համարվում են քաղաքացիական: Այս մասին PanARMENIAN.Net ի հարցմանն ի պատասխան հայտնել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնը:

«Ուղղաթիռներն Ադրբեջանին կամ Հայաստանին վաճառելիս չի պահանջվում ԱՄՆ պետքարտուղարության արտահանման լիցենզիա», -մասնավորապես նշված է պատասխանի մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանական օդուժը համալրվել է ամերիկյան արտադրության Bell-412 ուղղաթիռներով։ Ուղղաթիռները տեսանկարահանվել են երկրի օդային տարածքում թռիչքներ իրականացնելիս և պաշտոնապես կցուցադրվել են հունիսի 26-ին Բաքվում կայացած զորահանդեսի ընթացքում:

Վաշինգտոնում հայ դատի գրասենյակը բողոք էր ներկայացրել ԱՄՆ Կոնգրես, Պետդեպ ու Պենտագոն՝ Ադրբեջանին ուղղաթիռների վաճառքի դեմ: