28 հունիսի 2018 - 14:09 AMT
Գործադիրը հարկային արտոնություն չի տվել Ռուբեն Հայրապետյանին պատկանող ՍՊԸ-ին

Կառավարությունը հունիսի 28-ի նիստում հաստատել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսանքար» ընկերությանը հարկային արտոնություն տրամադրելու հայտը մերժելու նախագիծը:

Ընկերությունը դիմել էր գործադիրին իր կողմից ներմուծվող`ժամանցի վայրի և ռեստորանային համալիրի համար նախատեսված սարքավորումները (լեդ լուսարձակներ, պրոժեկտորներ, լույսի հեռակառավարման վահանակ, ճոպաններ մետղական լեդ լուսարձակների համար և այլն) մաքսատուրքից ազատելու հայտով:

Կառավարության հիմնավորման մեջ նշվում է, որ ընկերության հայտը չի վերաբերում Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N1118-Ն որոշմամբ սահմանված գերակա ոլորտին: