Նախիջևանում տեղակայված Ադրբեջանի Առանձին համազորային բանակի ՀՕՊ զորամասերում և ստորաբաժանումներում հատուկ մարտավարական զորավարժություններ են անցկացվում՝ մարտական հրաձգության կիրառմամբ:
Զորավարժությունները սկսվել են մարտական տագնապից, հակադարձվել են պայմանական օդային հակառակորդի առաջին հարվածները, մարտական գործողություններ են իրականացվել հրամանատարական և կառավարման կետերում, հայտնում է Haqqin.az-ը:
Նշվում է, որ մարտական հրաձգության փուլում «հակառակորդի օդային և ցամաքային թիրախները ոչնչացվել են ՀՕՊ ուժերի կողմից»:
Զորավարժություններին մասնակցում է օդային հակառակորդին իմիտացիա անող Առանձին համազորային բանակի օդուժը:
Հունիսի 30-ի երեկոյան և հուլիսի 1-ի առավոտյան ադրբեջանական զինված ուժերը Նախիջևանի ուղղությամն որոշ տեղամասերում փորձել են դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել, ինչին ի պատասխան ՀՀ ԶՈւ-ն պատասխան կրակ է բացել և թույլ չի տվել հակառակորդին կատարել իր խնդիրը:
Ավելի վաղ, համացանցում հրապարակումներ եղան, որոնց համաձայն Նախիջևանի ուղղությամբ, մասնավորապես, Արենի գյուղի հատվածում նոր, բարձրադիր ադրբեջանական դիրքեր են հայտնվել: Նաև լուսանկարներ են հրապարակվել: