5 հուլիսի 2018 - 17:43 AMT
Լենա Նազարյան. ԸՕ փոփոխմամբ Հանրայինը պետք է պարտավորվի թեկնածուների բանավեճ կազմակերպել

Հուլիսի 5-ին ԱԺ-ում տեղի է ունեցել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ առաջարկիների ներկայացում: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը:

Նա ներկայացրել է ԵԼՔ խմբակցության առանցքային առաջարկները.

1. Սահմանել պարզ համամասնական ընտրակարգ՝ փակ ցուցակներով:

2. Մեկ տոկոսով նվազեցնել կուսակցությունների և դաշինքների անցողիկ շեմը՝ կուսակցությունների դեպքում սահմանել 4 տոկոս, դաշինքների դեպքում՝ 6 տոկոս:

3. Բջջային կարճ հաղորդագրությունների միջոցով հարցում ուղարկած քաղաքացուն տեղեկացնել նրա ընտրատեղամասի վայրի մասին և հրաժարվել փոստային ծանուցումներից:

4. Քվեարկությունը թույլատրել միայն անձը հաստատող վավեր փաստաթղթով:

5.Հանրային հեռուստաընկերությունը պետք է պարտավորված լինի կազմակերպել բանավեճ, եթե թեկնածուները ցանկանում են մասնակցել հեռուստաբանավեճի:

Հուլիսի 5-ին Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նպատակով ստեղծված ԱԺ աշխատանքային խմբի երկրորդ նիստն էր, որտեղ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու հերթը ԱԺ ԵԼՔ խմբակցությանն էր։Առաջարկները ներկայացրել է Լենա Նազարյանը: