14 հուլիսի 2018 - 16:23 AMT
Ադրբեջանը հետախուզում է երկիր այցելած հայկական արմատներով բլոգերին

Ադրբեջան այցելած հայկական արմատներով բելառուսցի բլոգեր Վլադիսլավ Մոսեսովն ահազանգում է, որ Ադրբեջանն իր նկատմամբ հետախուզում է հայտարարել, և որ իր կյաքին վտանգ է սպառնում: Այս մասին բլոգերը հայտնել է իր կողմից հրապարակված տեսանյութում:

«Ադրբեջանն իմ նկատմամբ հետախուզում է հայտարարել: Ես արդեն լքել եմ երկիրը, իմ անվտանգությունից ելնելով՝ չեմ կարող ասել, թե ուր եմ գնում: Այն երկրներին, որոնք ինձ իրենց համախոհն են համարում, խնդրում եմ իրավիճակի հետ կապված քայլեր ձեռնարկել»,- նշել է Մոսեսովը:

Ավելի վաղ, բելառուսցի բլոգեր Վլադիսլավ Մոսեսովն այցելել էր Ադրբեջան: Նա պատմել էր, որ ագրեսիայի ու թշնամանքի է ականատես է եղել Ադրբեջանում, որը չի տեսել որևէ այլ երկրում: