17 հուլիսի 2018 - 11:47 AMT
Արզնու համայնքապետը հրաժարական է տվել

Հուլիսի 16-ին համայնքի ավագանուն հրաժարականի դիմում է ներկայացրել Արզնի համայնքի ղեկավար Վենիամին Վենիամինովը, հայտնում է ՀՀ Կոտայքի մարզպետարանը:

«Համայնքի ավագանին արձանագրել է հրաժարականը և դիմել մարզպետին օրենքով սահմանված կարգով: Մարզպետը սահմանված ժամկետում համաձայն ՏԻՄ օրենքի 26 և 27 հոդվածների՝ կնշանակի համայնքի ղեկավարի պաշտոնակատար մինչև համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն», - մասնավորապես նշվում է մարզպետարանի հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ, հրաժարական էր տվել նաև Կոտայիք մարզի Հրազդան համայնքի ղեկավարԱրամ Դանիելյանը: