Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մտադիր է ընդունել Թուրինի «Յուվենտուսում» աշխատանքի անցնելու հրավերը: Ֆրանսիացի մասնագետին առաջարկել են զբաղեցնել սպորտային հարցերով ակումբի խորհրդատուի պաշտոնը, գրում է Lenta.ru-ն Libertad Digital-ի վրա հղումով:
Ակնկալվում է, որ Զիդանը կմիանա «Յուվենտուսին» հոկտեմբերին:
Ռոնալդուն «Ռեալից» «Յուվենտուս» է տեղափոխվել հուլիսի 10-ին: Հարձակվողի աշխատավարձն Իտալիայում տարեկան 30 մլն եվրո կկազմի: Կողմերի միջև պայմանագիրը ստորագրվել է 4 տարով:
Զիդանը, որը գլխավորում էր «Ռեալը» 2016-2018թթ., հեռացավ ակումբից մայիսին: Ըստ իսպանական AS պարբերականի, Զիդանը հեռացավ թիմից Ռոնալդուի պայմանագրի երկարացման հետ առաջացած խնդիրների պատճառով: Որպես ֆուտբոլիստ Զիդանը հանդես է եկել «Յուվենտուսի» կազմում 1996-2001թթ.: