18 հուլիսի 2018 - 13:07 AMT
Բնության հատուկ պահպանվող տարածքներում աշխատողների աշխատավարձը միջինը 50%-ով բարձրացել է

Բնապահպանության նախարարության ներքո գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքները սպասարկող ՊՈԱԿ-ների աշխատակիցների աշխատավարձերը բարձրացվել են միջինը 50%-ով, հայտնում է նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը;

Զգալիորեն բարձրացվել է հատկապես անտառապահների աշխատավարձերը։ ՊՈԱԿ-ների աշխատակիցների համար ձեռք են բերվել նաև առողջության ապահովագրության ծառայություններ։

Նշվում է, որ այս միջոցառումները կնպաստեն բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության ռեժիմի ուժեղացմանը՝ խթանելով աշխատակիցների գործառույթների արդյունավետ և բարձր պատասխանատվությամբ կատարումը։