19 հուլիսի 2018 - 18:02 AMT
ՀԱԷԿ-ում պլանային նախապատրաստական վերանորոգման աշխատանքները կավարտվեն օգոստոսի 1-ին

«Հայկական ատոմային էլեկտրակայան» («ՀԱԷԿ») ՓԲԸ-ում հունիսի 1-ից սկսվել է 2-րդ էներգաբլոկի պլանային նախապատրաստական վերանորոգման աշխատանքները (ՊՆՎ), որի ավարտը նախատեսված է մինչև 2018թ. օգոստոսի 1-ը:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը կառավարության հուլիսի 19-ի նիստում նշել է, որ ՀԱԷԿ-ի վերագործարկման ժամկետի յուրաքանչյուր օր ուշացումը էներգոհամակարգին կբերի մոտ 220 մլն դրամի վնաս:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է ՀԱԷԿ-ի գնումների գործընթացով և նշել, որ մի քանի օր առաջ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում այս ուղղությամբ որոշ հարցեր դեռևս բաց են մնացել: Նա առաջարկել է որոշմանը հավանություն տալ լրացուցիչ քննարկումից հետո միայն: