SOCAR Georgia Gas-ը, որն Ադրբեջանի Պետական նավթային ընկերության SOCAR-ի, դուստր ձեռնարկությունն է, գաղամուղեր է գնել Վրաստանի մի շարք շրջաններում`594.000 մ ընդհանուր երկարությամբ:
Ըստ երկրի կառավարության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության, գազի խողովակները ընկերությանն են փոխանցվել 21,3 մլն լարիով`9,5 մլն դոլարով, անմիջական վաճառքի միջոցով:
Մասնավորապես, SOCAR Georgia Gas-ի սեփականությունն են դարձել Կասպի, Գարդաբանիի, Զեստաֆոնիի, Զուգդիդիի, Օզուրգեթի, Լագոդեխի, Ահմետի և Օնիի տարածքի խողովակաշարերը, գրում է bizzone.info-ն:
Ըստ գործարքի պայմանների, գումարը պետք է ամբողջությամբ վճարվի 48 ամսում, իսկ 8,5 մլն լարին`36 ամսում:
2012-ին Ադրբեջանի Պետական նավթային ընկերությունը դարձավ Իտերա-Գրուզիա ընկերության սեփականատերը, որը հանդիսանում է ITERA International Energy LLC-ի 100 տոկոսանոց դուստր ձեռնարկությունը, փաստացի դառնալով բնական գազի միակ առաքիչն ու բաշխողը Վրաստանում: