23 հուլիսի 2018 - 14:40 AMT
Ռուսական ռազմակայանում տակտիկական զորավարժություններ են

Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանում լայնածավալ տակտիկական զորավարժություններ են մեկնարկել: Այդ մասին հայտնել է ՌԴ Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը:

Զորավարժություններին մասնակցում է ավելի քան 3000 զինծառայող և մոտ 500 միավոր ռազմատեխնիկա: Ներգրավված են հակաօդային պաշտպանության ուժեր, կործանիչ, բանակային և անօդաչու ավիացիա, գրում է ՏԱՍՍ-ը:

Ռազմակայանի մոտոհրաձգային, տանկային, հետախուզական, հրետանային ու ինժեներական ստորաբաժանումները զորավարժությունները սկսել են «Կամհուդ» և «Ալագյազ» զորավարժարաններում: Մարտավարական զորավարժությունները կշարունակվեն մինչև հուլիսի 28-ը:

«Ավտոմոբիլային և զրահատանկային շարասյուների առաջխաղացման ընթացքում զինծառայողները կատարում են պայմանական հակառակորդի հարվածներից հակաօդային պաշտպանության առաջադրանքներ»,-ասվում է հաղորդագրության մեջ: