Ցուցարարներն Ուկրաինայի հարավում փակել են Օդեսա-Ռենի մայրուղին, Սարատա բնակավայրի մոտ: Մոտ 100 տեղաբնակ ցուցարարները բողոքում են քանդված ճանապահի դեմ, որը միացնում է Սարատի, Տարուտինի և Արցիզի շրջանները, հայտնում է ՌԻԱ Նովոստին «112 Ուկրաինա» հեռուստաալիքի վրա հղումով:
Ըստ հեռուստաալիքի տվյալների, ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ ճանապարհները նորոգվում են մասնակիորեն և անորակ, վերանորոգումից արդեն մեկ տարի անց կրկին խորը փոսեր են հայտնվում, որոնք դժվարացնում են ճանապարհների անցանելիությունը:
Ցուցարարների գլխավոր պահանջն ուղղված է տեղական իշխանություններին, որոնք պետք է ֆինանսական միջոցներ հատկացնեն ճանապարհների նորոգման համար:
Բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարել են նաև, որ եթե իրենց պահանջները չկատարվեն, իրենք պահանջելու են ճանապարհների նորոգման համար պատասխանտու պաշտոնյաների հրաժարականը: