24 հուլիսի 2018 - 17:57 AMT
Արմեն Ռուստամյան. Չի բացառվում՝ ՀՅԴ-ն մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին

ՀՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ «չի բացառվում՝ ՀՅԴ-ն մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին, հայտնում է Aysor.am-ը:

«Երևանի ավագանու ընտրությունների ժամկետների վերաբերյալ տեղեկատվություն չկա, երբ կհստակեցվի, ՀՅԴ գերագույն մարմինը կորոշի՝ մասնակցել ընտրություններին, թե՝ ոչ: Ստեղծված իրավիճակը կվերլուծի Գերագույն մարմինը և որոշում կկայացնի»,- նշել է Արմեն Ռուստամյանը։

Նրա խոսքով` Գերագույն մարմինը պետք է մանրամասն քննարկի ու հասկանա՝ ինչպե՞ս, ի՞նչ ձևաչափով է մասնակցելու կուսակցությունը ընտրական գործընթացին։

Հուլիսի 9-ին Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական էր տվել։