26 հուլիսի 2018 - 14:10 AMT
Կենդանաբանական այգին անսահմանափակ այցելության ընտանեկան տոմս է առաջարկում օգոստոս-սեպտեմբերի համար

Ընդառաջ գնալով բազմաթիվ խնդրանքներին՝ Կենդանաբանական այգին ընտանեկան այցերի նոր փաթեթ է նախատեսել:

Միանվագ վճարելով ընդամենը 5000 դրամ, քաղաքացիները կարող են ստանալ ընտանեկան այցի մշտական տոմս՝ 2018-ի օգոստոս և սեպտեմբեր ամիսների համար: Տոմսում կներառվեն ընտանիքի 2 մեծահասակ և 2 երեխա՝ այդ ամիսների անսահմանափակ այցեր, ասվում է այգու տարածած հայտարարության մեջ:

Կենդանաբանական այգին անվճար մուտք է ապահովում մինչև 3 տարեկան երեխաների, 70-ից բարձր անձանց, հաշմանդամության կարգ ունեցող անձանց, ինչպես նաև՝ սահմանամերձ բնակավայրերի երեխաների խմբային այցերի համար:Իսկ կրթօջախների սաների խմբային այցերի տոմսերը, անկախ շաբաթվա օրից, տրամադրվում են Այգում գործող մուտքի տոմսի նվազագույն սակագնով՝ 200 դրամով: