Ռուսաստանյան ՏԱՍՍ պետական լրատվական գործակալությունը սեփական «դիվանագիտական աղբյուրների» վրա հղվելով կոշտ արձագանք է տարածել ՀՀ ԱԳՆ կողմից կողմից ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ զարգացումներին հետևած ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխման գործընթաց սկսելու առաջարկին։
«ՀՀ ԱԳՆ-ն հնչեցրել է ՀԱՊԿ անդամ-երկրներին իր ոչ պրոֆեսիոնալիզմով զարմացնող առաջարկ՝ «սկսել կազմակերպության գլխավոր քարտուղարի փոփոխության գործընթաց»։ Լսել նման առաջարկներ հայտապես տարօրինակ է՝ հաշվի առնելով, որ Հայաստանում փոփոխությունները չեն ազդել արտաքին-քաղաքական գերատեսչության կոլեկտիվի վրա, որն էլ վերջերս ներկայացրել էր ՀԱՊԿ-ին Խաչատուրովի թեկնածությունն ու, կարևորը, փայլուն գիտի ընթացակարգը, համաձայն որի հենց ՀՀ-ն պիտի մեկնարկի իր ներկայացուցիչ հանդիսացող գլխավոր քարտուղարի հետկանչի գործընթացը», - ասել է պետական գործակալության աղբյուրը։
«Եթե Երևանում որոշել են, որ պարոն Խաչատուրովն այժմ իրենց չի բավարարում, ՀՀԿ-ից ՀԱՊԿ պիտի համապատասխան գրավոր ծանուցում ներկայացվի, ինչից հետո կմեկնարկի ոչ թե «գլխավոր քարտուղարի փոփոխության», այլ իր լիազորությունների դադարեցման գործընթացը», - նշվում է հրապարակման մեջ։
Խաչատուրովն անցնում է որպես մեղադրյալ «Մարտի 1-ի» գործով։ Իրադարձությունների ժամանակ նա Երևանի կայազորի հրամանատարն էր։