30 հուլիսի 2018 - 11:16 AMT
Տանկային բիաթլոնում հայ տանկիստները խմբում ելույթը 1-ինն են ավարտել

Բանակային միջազգային խաղերի շրջանակում Ռուսաստանում մեկնարկած տանկային բիաթլոնում Հայաստանի թիմն իր խմբում ելույթն առաջին տեղով է ավարտել ՝ խոցելով ամենաշատ թիրախները՝ հնարավոր 5-ից 5-ը։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Տանկային բիաթլոնն անցկացվում է ռուսական Ալաբինո զորավարժարանում: Այս տարի բիաթլոնին մասնակցում է նաև Ադրբեջանը:

Տանկային բիաթլոնում Հայաստանը ներկայացնում են ժամկետային զինծառայողներ Արման Առուստամյան, Լևոն Հովհաննիսյանը, Զոհրաբ Զոհրաբյանը:

«Մեր տղաներն առաջին անհատական մրցավազքում զբաղեցրել են առաջին տեղը հետևում թողնելով Ղրղզստանի, Վիետնամի և Միանմայի տանկային թիմերին»,- ասվում է գրառման մեջ:

Տանկային բիաթլոնի մրցումները կշարունակվեն մինչև օգոստոսի 11-ը: Հայաստանից բացի մասնակցում են Վիետնամը, Ղրղզստանը, Մյանման, Տաջիկստանը, Սիրիան, Բելառուսը, Սերբիան, Իրանը, Ռուսաստանը, Ադրբեջանը, Չինաստանը, Քուվեյթը, նաև այլ երկրներ:

Տանկային բիաթլոն-2014-ում հայ տանկիստները նվաճեցին մրցույթի երկրորդ տեղն ու որպես լավագույն արտասահմանյան հավաքական՝ մրցույթի կազմակերպիչ ՌԴ պաշտպանության նախարարությունից ստացան մրցանակ՝ մեկ միավոր Տ-90Ս տանկ։Ի տարբերություն մրցույթին մասնակցող 12 պետություների հավաքականների` հայկական զինված ուժերի հավաքականը կազմված էր նաև ժամկետային զինծառայողներից։