1 օգոստոսի 2018 - 10:26 AMT
2018-ի 6 ամսում Թուրքիա ավելի քան 20.000 հայաստանցի է այցելել

2018 թվականի հունվար-հունիս ամիսներին զբոսաշրջային, գործարար, տարանցիկ և այլ նպատակներով Թուրքիա է այցելել 20.149 ՀՀ քաղաքացի. 2017-ի առաջին կիսամյակում այդ թիվը կազմել է 18.290։

Թուրքիայի մշակույթի ու տուրիզմի նախարարության տվյալներով, կիսամյակի կտրվածքով այցելուների աճը կազմել է 10,16%: Հայաստանցները կազմել են երկիր այցելած օրատերկրացիների ընդհանուր թվի 0,15%-ը։

Թուրքիա այցելող հայաստանցիների թիվը վերջին 3 տարում, նախորդող տարիների համեմատ, էապես նվազել է․ 2008-2014 թվականներին նրանց թիվը տատանվում էր 63-73.000 սահմանում, սակայն 2015-ին ցուցանիշն նվազել է մինչև 48.000-ի, 2016-ին՝ մինչև 39.000-ի, 2017-ին՝ աճել է մինչև 48.000-ի։

Ամենաշատ այցելուները ՀՀ-ից Թուրքիան ունեցել է 2013 թվականին (մոտ 73.500)։