9 օգոստոսի 2018 - 13:25 AMT
ԱԱԾ պետ. Աշոտյանին հարցաքննության կանչելու լուրը սուտ է

ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում հերքել է ծառայության կողմից ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանին հարցաքննության կանչելու մասին լուրը:

«Չկա նման բան, հերքում եմ», - լրագրողներից հարցին ի պատասխան՝ ասել է Վանեցյանը:

Ավելի վաղ, լուրեր են դրվել շրջանառության մեջ՝ իբրև թե ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը կանչվել է հարցաքննության: