10 օգոստոսի 2018 - 15:23 AMT
«Ժառանգությունը» կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին

«Ժառանգություն» կուսակցությունը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին, հայտնում է կուսակցության վարչությունը։

««Ժառանգություն» կուսակցության վարչությունը որոշել է մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին», - նշված է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ, Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտարարություն են արել «Քաղաքացիական պայմանագիր», «Երկիր Ծիրանի», «Բարգավաճ Հայաստան», «Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան» կուսակցությունները, ՀՅԴ-ն և ՀՀՇ-ն։

Հուլիսին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական էր տվել։