11 օգոստոսի 2018 - 14:28 AMT
Փաշինյան. Ընտրակաշառք բաժանողները դատվելու են

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզ իր կատարած աշխատանքային այցի ընթացքում հայտարարել է, որ Հայաստանում բոլոր ընտրակաշառք բաժանողները պատասխան են տալու օրենքի առջև, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։

«Հայաստանում բոլոր ընտրակաշառք բաժանողները բռնվելու և դատվելու են: Փողով ընտրություն առնողները պետք է դուրս մղվեն քաղաքականությունից ընդհանրապես», - նշել է վարչապետը։

Փաշինյանը ընդգծել է, որ «գումարով, մեկ կիլո բրնձով ընտրություն կատարելով՝ քաղաքացիները թույլ են տալիս, որ այդ մարդիկ իրենց կողոպտեն»։

«Թույլ մի տվեք, որ ձեզ կողոպտեն։ Հետո էլ գնան այդ կողոպտված փողերը ծախսեն, որ Ֆեյսբուքում ֆեյքեր բացեն, որ իրենց պաշտպանեն, որովհետև կենդանի մարդ չկա, որ իրենց պաշտպանի»,-ասել է վարչապետը։

Ավելի վաղ, մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Տավուշի մարզ։