Իրանը բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ երկրների տարածքով դեպի Ռուսաստանի Դաշնություն էլեկտրական էներգիա արտահանելու համար: Իրանի պետական IRNA գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է երկրի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիան:
«Մենք հետևողական ենք Իրանի՝ Եվրոպայի էլեկտրական ցանցերին միանալու հարցի ուղղությամբ», - ասել է Ռեզա Արդաքանիան՝ հավելելով, որ այդ նպատակով դիտարկվում է երկրի հյուսիսային հարևաններից մեկի տարածքով էլէներգիայի արտահանման սցենարը:
Իրանցի նախարարը նշել է, նաև որ երկիրը մտադիր է էլէներգիա արտահանել նաև Պակիստան, Ադրբեջան, Թուրքիա, Թուրքմենստան, Իրաք, Աֆղանստան: