15 օգոստոսի 2018 - 11:30 AMT
Օրինագիծ. Հարկերը ժամանակին չվճարելու համար տնտեսվարողը տուգանվելու փոխարեն կնախազգուշացվի

Հարկերը, տուրքերը և օրենքով սահմանված պարտադիր այլ վճարումները սահմանված ժամկետներում չվճարելու դեպքում տնտեսվարողը կնախազգուշացվի, նախկինի կարգի համաձայն միանգամից տուգանվելու փոխարեն: Համապատասխան նախագիծը տեղադրված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

Նշվում է, որ օրենքով սահմանված կարգով նախազգուշացվելուց հետո 30-օրյա ժամկետում այդ պարտավորությունները չկատարելը, որի համար վարչական տույժ էր նշանակվել,առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկի չափով:

Տնտեսվարողը միանգամից տուգանվելու փոխարեն կնախազգուշացվի նաև հայտարարագիրը, հաշվարկը, օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթուղթ, բացառությամբ ֆինանսական հաշվետվությունների, հարկային մարմիններ կամ տեղական ինքնակառավարման մարմիններ սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում:

Նախազգուշացվելուց հետո 15-օրյա ժամկետում այդ պարտականության չկատարելնառաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկի չափով: