15 օգոստոսի 2018 - 13:21 AMT
Նախորդ գործադիրի որոշմամբ պետգույքի վարչության շենքը չի վերանորգվի. 44,5 մլն դրամ կտնտեսվի

Գործադիրի օգոսոտոսի 16-ի նիստում կքննարկվի նախորդ կառավարության հաստատած՝ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության Երևանի կառավարական երկրորդ մասնաշենքը հիմնանորոգելու որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ նախագիծը:

Երևանի Տիգրան Մեծի 4 հասցեում վարչության աշխատակազմի կողմից զբաղեցվող տարածքների հիմնանորոգման աշխատանքների համար նախատեսվում էր հատկացնել ավելի քան 44,5 մլն դրամ:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Հանրապետությունում քաղաքական իրադրության փոփոխությամբ պայմանավորված վերացել է վերոգրյալ որոշմամբ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի կողմից Երևանի Տիգրան Մեծի 4 հասցեում զբաղեցվող տարածքների հիմնանորոգման աշխատանքների իրականացման առաջնահերթությունը:

Օրենսդրական կարգավորման նպատակը պետական գույքի կառավարման աշխատակազմի արտաբյուջետային միջոցների առավել նպատակային և արդյունավետ օգտագործումն է: