15 օգոստոսի 2018 - 18:01 AMT
Լարսում ռուսական կողմից կուտակումները պակասել են

Լարսում ռուսական կողմից կուտակումները պակասել են. հերթի երկարությունը կազմում է 1,5 կիլոմետր, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուխչյանի փոխանցմամբ, հայտնում է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջը:

«Առկա է խնդիր Վրաստանից դեպի Ռուսաստան մեկնողների համար, մեծ քանակությամբ մեքենաներ են կուտակվել Վրաստանի անցակետում: Որպեսզի կուտակումներն ամբողջ ճանապարհի երկայնքով չլինեն, բեռնատարների մի մասին Բագրատաշենի սահմանից թույլ չեն տալիս մտնել Վրաստան», - նշել է նա:

Փոխնախարարը փոխանցել է, որ միջազգային բեռնափոխադրողների ասոցիացիան խուսափում է բեռնափոխադրումներ կատարել՝ կուտակումներից խուսափելու համար: Կուտակումներ կան նաև Թբիլիսիի կայանատեղիում: