17 օգոստոսի 2018 - 10:59 AMT
Մանվել Գրիգորյանի կալանքը երկարացվել է 2 ամսով

ՀՀ ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի կալանքը երկարացվել է երկու ամսով, Aysor.am-ի փոխանցմամբ, հայտնում է ՀՀ Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունը:

«Կալանքի երկարացման հարցով միջնորդություն էր ներկայացրել Հատուկ քննչական ծառայությունը», - ասել են դատախազությունից:

Հունիսի 19-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը՝ անձեռնմխելիությունից զրկված ԱԺ պատգամավորՄանվել Գրիգորյանին կալանավորելու վերաբերյալ: Նամեղադրվում է ապօրինի զենք, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և խոշոր չափի հափշտակություն կատարելու մեջ: