20 օգոստոսի 2018 - 17:32 AMT
ՔՊ խոսնակ. Օգոստոսի 17-ին Հեղափոխություն արած ուժի հանրահավաքն էր

Օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքը Թավշյա հեղափոխությունն իրականացրած ուժի հանրահավաքն էր: Այս մասին PanARMENIAN.Net ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի քարտուղար Վահան Կոստանյանը՝ անդրադառնալով հանրահավաքին գործադիրում ներկայացվածություն ունեցող մյուս ուժերի՝ ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի և ԵԼՔ-ի, նախարարների բացակայությանը:

«Օգոստոսի 17-ին Հեղափոխությունն իրականացրած ուժի հաշվետվությանը նվիրված հանրահավաքն էր», - ասաց Կոստանյանը՝ հավելելով, որ մյուս ուժերը ներկայացնող նախարարների հետ նման քննարկում չի եղել անգամ:

Օգոսոտոսի 17-ին Հանրապետության հրապարակում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած բազմամարդ հանրահավաքը՝ նվիրված նոր կառավարության գործունեության 100 օրվան: Փաշինյանն ամփոփել է կատարված աշխատանքը, ներկայացրել առաջիկա անելիքները, անդրադարձել հանրային հնչեղություն ունեցող ներքաղաքական և արտաքին քաղաքական հարցերին:

Ընթերցեք նաև՝ «Սահմանադրական փոփոխություններ, անցումային արդարադատություն. Փաշինյանի ելույթի հիմնական դրույթները»: