22 օգոստոսի 2018 - 09:10 AMT
Երիտասարդներին ճանապարհ տալու ժամանակն է. Ուկրաինայում ՀՀ դեսպանը հրաժարական է տվել

Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հրաժարական է տալիս:

«Որոշել եմ թողնել իմ դիվանագիտական աշխատանքը: Այս որոշումը վաղուց է հասունացել ինձ մոտ, և փոքր գաղտնիք բացեմ, վերջին տարիներին ես մի քանի անգամ դիմել եմ Երևան ինձ հետ կանչելու խնդրանքով, վերջին անգամ այս տարվա մայիսին, բայց ամեն անգամ մերժվել եմ: Բանն այն է, որ այժմ Հայաստանում որակապես այլ իրավիճակ է, և ես անկեղծորեն կարծում եմ, որ եկել է երիտասարդներին աճի և իրացման համար ճանապարհ տալու ժամանակը», – գրել է նա:

Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով Բելառուսում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը զբաղեցրած պաշտոնից հետ է կանչվել: