23 օգոստոսի 2018 - 11:35 AMT
Համայնքային զարգացման 37 ծրագիր է հաստատվել. Կհատկացվի 400 մլն դրամ

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովը հաստատել է համայնքների ներկայացրած 37 ծրագիր:

Ծրագրերը կիրականացվեն համայնք-պետություն համաֆինանսավորմամբ. կառավարությունը կհատկացնի 400 մլն դրամ: Նշվում է, որ ծրագրերը հիմնականում ուղղված են ենթակառուցվածքների վերանորոգմանը և զարգացմանը։

Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, պետությունը պատրաստ է 15 մլրդ դրամ հատկացնել համայնքային զարգացման ծրագրերին: