24 օգոստոսի 2018 - 11:57 AMT
Փաշինյանը շնորհավորել է Պորոշենկոյին՝ Ուկրաինայի անկախության օրվա առթիվ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին Ուկրաինայի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ, տեղեկացնում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Փաշինյանը նշել է, որ երկու ժողովուրդի դարավոր կապերը Հայաստանի և Ուկրաինայի միջպետական գործակցության ամուր հիմք են: Վարչապետը կարևորել է երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը, տնտեսության և հումանիտար ոլորտներում հեռանկարային ծրագրերի իրականացումը:

Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերը կնպաստեն երկկողմ փոխգործակցության ողջ ներուժի բացահայտմանը՝ ի շահ երկու երկրի քաղաքացիների բարեկեցության բարձրացման և պետությունների զարգացման: