28 օգոստոսի 2018 - 16:41 AMT
Լեհական «w SIECI HISTORII» ամսագրում հայկական թեմաներով հոդվածներ են հրապարակվել

Oգոստոսի 23-ին վաճառքի է հանվել Լեհաստանում մեծ հեղինակություն վայելող«w SIECI HISTORII»(«Պատմության ցանցերում») գիտահանրամատչելի պատմագիտական ամսագրի 2018-ի սեպտեմբեր ամսվա թիվ 9 (64)-րդ թողարկումը, որտեղ հրապարակվել են հայկական թեմաներով մի շարք հոդվածներ:

Ամսագրում հրապարակվել են ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանի «Ժողովրդագրական իրավիճակը Երևանում 19-րդ դարի առաջին քառորդին», ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Համո Սուքիասյանի «Հայաստանի անկախության վերականգնումը և օրենսդիր և գործադիր իշխանության մարմինների ձևավորման գործընթացը (1918թ. մայիս–օգոստոս)»:

Տպագրվել է նաև ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, Լիլիթ Զաքարյանի «Արցախյան շարժում. ազգային-ազատագրական պայքարից անկախ պետության», պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Մարուկյանի «1988-1990 թվականներին Ադրբեջանի տարածքում հայերի հանդեպ իրականացված ցեղասպանության իրավական ասպեկտները․ Սումգայիթի օրինակով» թեմաներով հոդվածները, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Ամսագրում հրապարակվել է նաև լեհ պատմաբան Հենրիկ Լիտվինի «Հայը չի ենթարկվում սխեմաներին» վերնագրով հոդվածը, որն անդրադառնում է Լեհաստանի պատմության մեջ նշանակալի դերակատարություն ունեցած հայազգի գործիչ, դիվանագետ Քշիշտոֆ Սերեբկովիչի կյանքին և գործունեությանը։