Ղրղզստանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հանձնել ՌԴ դեսպանության ներկայացուցչին՝ ղրղզական Կանտ քաղաքում ռուս զինծառայողի մասնակցությամբ ՃՏՊ-ի պատճառով: Այդ մասին հայտնել է Ղրղզստանի ԱԳՆ-ն:
Ռուս զինծառայողը վրաերթի է ենթարկել մի կնոջ ու երեխայի Բիշքեկի արվարձանում, կինը մահացել է:
«Ղրղզստանի ԱԳՆ-ն պահանջել է ապահովել մահացու ելքով վրաերթ կատարծ ղրղզական Կանտ քաղաքում տեղակայված Միացյալ ռուսական ռազմակայանի զինծառայող Ազանովի մասնակցությունը Ղրղզստանի իրավապահ մարմինների քնչական միջոցառումներին, ինչպես նաև լիակատար աջակցությունը ՃՏՊ-ի հետաքննությանը և տուժածներին փոխհատուցման տրամադրումը»,-ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ըստ Ղրղզստանի ԱԳՆ-ի, հանդիպմանը ՌԴ ներկայացուցիչը հայտնել են, որ Ազանովը կալանքի տակ է՝ ռազմակայանի տարածքում:
«Ռուսական կողմը ցավակցություն է հայտնել զոհվածի ընտանիքին և պատրաստակամություն հայտնել կարգարվորելու նյութական փոխհատուցում վճարելու հարցը, ինչպես նաև ամեն կերպ նպաստել քննչական գործողություններին»,-ասվում է Ղրղզստանի ԱԳՆ հայտարարության մեջ:
Ռուսական ռազմակայանը ղրղզական Կանտում բացվել է 2003-ի հոկտեմբերին որպես ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի ավիացիոն բաղադրիչ: Ռազմակայանի գլխավոր խնդիրն աջակցությունն է ՀԱՊԿ ցամաքային գործողություններին: Զինծառայողներն անձեռնմխելիության կարգավիճակ ունեն: