30 օգոստոսի 2018 - 16:34 AMT
Զախարովա. ԼՂ հարցը պետք է լուծեն կարգավորման հետ անմիջական կապ ունեցող երկրները

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը պետք է լուծեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ անմիջական կապ ունեցող երկրները: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում՝ անդրադառնալով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությանը, որի համաձայն Բեռլինը պատրաստ է նպաստել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:

«Այդ ամենը պետք է արվի՝ ընկալելով գոյություն ունեցող ձևաչափերի աշխատանքի արդյունավետությունը: Նման հայտարարությունները պետք է դիտարկել այդ գործոնները հաշվի առնելով»,-ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Օգոստոսի 24-ին Հայաստան պաշտոնական այցի ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է. «Մենք պատրաստ ենք պատասխանատվություն ստանձնել Լեռանային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման համար, և պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին այս հարցում»: