3 սեպտեմբերի 2018 - 18:19 AMT
ՊՆ խոսնակ. Հակառակորդին չի հաջողվել որևէ էական վնաս պատճառել Տավուշում հայկական դիրքերին

Ադրբեջանական կողմին չի հաջողվել որևէ էական վնաս հասցնել Տավուշի մարզի հայկական դիրքերին: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով սեպտեմբերի 2-ին սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ հակառակորդի գնդակոծությանը:

«Գնդակոծութան հետևանքով որևէ էական վնաս չեն կարողացել հասցնել հայկական դիրքերին»,- ասել է Հովհաննիսյանը:

Սեպտեմբերի 2-ի երեկոյան հակառակորդը գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ՝ Բաղանիս և Ոսկեվան համայնքները: