5 սեպտեմբերի 2018 - 11:12 AMT
Օգոստոսին «Զվարթնոցում» ուղևորահոսքը ռեկորդային էր

2018 թվականի օգոստոս ամսին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում գրանցված ուղևորահոսքը ռեկորդային է եղել. սպասարկվել է 329,665 ուղևոր, հայտնում է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունը:

Եվս մեկ ռեկորդ էլ գրանցվել է օգոստոսի 1-ին. այդ օրը «Զվարթնոցը» սպասարկել է 11,837 ուղևոր:

ՀՀ երկու օդանավակայանում միասին սպասարկվել է 347,492 ուղևոր՝ գերազանցելով 2017 թվականի նույն ամսվա ցուցանիշը 18,5%-ով: Ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսներին սպասարկվել է 1,87 մլն ուղևոր, որը 12,3%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Ի դեպ, «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2018 թվականի հունվար-օգոստոս ամիսներին 11%-ով աճել են նաև թռիչք- վայրէջքները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: