2021-2022 թվականներին կստեղծվեն ընտանիքում բռնության ենթարկված անձանց համար նախատեսված առաջին ապաստարանները: Այս մասին նշված է ՀՀ կառավարության 2018-2022 թվականների գործունեության միջոցառումների ծրագրում:
Նշվում է, որ յուրաքանչյուր տարի 2 ապաստարանի համար սուբսիդավորման գումարը կկազմի 40 մլն դրամ:
Ծրագրով նախատեսվում է նաև սահմանել ընտանիքում բռնության ենթարկվածների ապաստարաններին և դրանց անձնակազմին ներկայացվող պահանջները, ընտանիքում բռնության ենթարկվածների համար նախատեսված ապաստարանների ֆինանսավորման պայմանագրի օրինակելի ձևը:
Ազգային ժողովը 2017 թվականի դեկտեմբերի 13-ին ընդունել է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի ու կից ներկայացված նախագծերի փաթեթը:
Օրենքը նախատեսում է հոգեբանական և իրավական աջակցություն, անհրաժեշտության դեպքում՝ ապաստան ընտանիքի ծեծից ու հալածանքներից տառապող անդամներին: Առաջարկվում են նաև ագրեսորի և նրա զոհերի (կնոջ և ամուսնու, ծնորղների և երեխաների) հաշտեցման միջոցներ: