7 սեպտեմբերի 2018 - 14:31 AMT
Փաշինյանը՝ Պուտինի հետ հանդիպման նախօրեին. Բոլոր մարդասպանները պետք է պատասխան տան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սեպտեմբերի 8-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետնախատեսված հանդիպման նախօրեին, ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ «բոլոր մարդասպանները պետք է պատասխանատվության կանչվեն»:

«Բոլոր մարդասպանները պետք է պատասխանատվության կանչվեն, թալանվածը՝ մինչև վերջին լուման պետք է վերադարձվի ժողովրդին: Ուրիշ տարբերակ պարզապես չկա», - մասնավորապես գրել է վարչապետը:

Ավելի վաղ, ռուսաստանյան ԶԼՄ-ները տեղեկություն են տարածել, որ Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ հետզախուզումը ՌԴ տարածքում չեղարկվել է: Իսկ ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը մի քանի մտահոգություն է հայտնել գործի շրջանակում ձերբակալությունների՝ մասնավորապես ՀԱՊԿ գլախվոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետ կապված՝ միևնույն ժամանակ շեշտելով, որ Մարտի1-ի բացահայտումը ՀՀ ներքին գործն է:

Ավելի վաղ էլ, Պուտինը շնորհավորել էր Մարտի1-ի գործով մեկ այլ մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծննդյան առթիվ: