8 սեպտեմբերի 2018 - 10:35 AMT
Վրաստանից ՀՀ երթևեկող ավտոբուսը Բերդավանի մոտ այրվել է. Տուժածներ չկան

Սեպտեմբերի 7-ին, ժամը 23:52-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Պտղավան գյուղում այրվում է Վրաստանից ՀՀ ժամանած ավտոբուսը:

Տուժածներ չկան: Վարորդը Վրաստանի քաղաքացի Ի. Բաջոլիձեն էր:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ավտոբուսն այրվում է Բերդավան գյուղի մոտակայքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:46-ին, մարվել՝ ժ.02:45-ին: Ամբողջությամբ այրվել է Mercedes մակնիշի ավտոբուսը, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։