12 սեպտեմբերի 2018 - 17:09 AMT
ԶԼՄ. Ոստիկանները զինաթափել և բերման են ենթարկել Ալեքսանյանի թիկնազորին

Ոստիկանները զինաթափել են ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանին ուղեկցող թիկնազորին, հայտնում է «Հայկական ժամանակը»:

Նշվում է, որ ոստիկանները Toyota Prado մակնիշի մեքենայից բերման են ենթարկել 5 անձի:

PanARMENIAN.Net ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության լրատվության վարչության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը չհերքեց և չհաստատեց տեղեկությունը՝ ասելո, որ առայժմ հրապարակման ենթակա տեղեկատվություն չունեն:

Ավելի վաղ, Սամվել Ալեքսանյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել էր, թե ինքն օլիգարխ չէ և թիկնապահ էլ չունի:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ժամանակ հրահանգել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին և ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանին իրականացնել ռեյդ, օլիգարխներին, բարձրաստիճան պաշտոնյաներին, թիկնազորներին «պառկեցնել ասֆալտներին և զինաթափել»: